Ռուսաստանը և ԱՄՆ-ը նախնական որոշում են կայացրել խորհրդակցությունները Ստամբուլից տեղափոխել իրենց մայրաքաղաքներ, բանակցությունների նոր փուլը տեղի կունենա «շատ մոտ ապագայում՝ Մոսկվայում՝ տեղեկացրել է ՌԴ դեսպան Ալեքսանդր Դարչիևը։ «Ռուս-ամերիկյան հարաբերությունների վերականգնման գործընթացը դանդաղում է ոչ միայն Սպիտակ տան հակառակորդների կողմից՝ ի դեմս «խորքային պետության», այլև Կոնգրեսի «բազեների», որտեղ ձևավորվել է կայուն հակառուսական լոբբի»,- ընդգծել է դեսպանը:               
 

Էդգար Ղազարյանին

Էդգար Ղազարյանին
06.05.2025 | 11:13

Էդգար, վերջին գրառմանբ, վերլուծելով իմպիչմենտին առնչվող հարցերը, իմ գնահատականն էի տվել այդ գործընթացին, նաև համոզմունք հայտնել, որ չեմ կասկածում նախաձեռնության հեղինակ Էդգար Ղազարյանի անկեղծությանը։ Բայց կարդալով դրանից ժամեր հետո քո վերջին գրառումը, որ «…տպավորություն ունեմ, որ իմպիչմենտի դեմ հանդես եկող գործիչներն անհանգիստ են ոչ թե դրա տապալումից, այլ` հաջողությունից», խոստովանեմ՝ ընդունեցի, որ քեզ տված գնահատականի հարցում իսկապես սխալվել եմ, ինչին իրենց անհամաձայնությունն էին հայտնել նաև ֆբ-յան մի շարք ընկերներ։

Ըստ քո այդ դիտարկման, պարզվում է, որ ինձ անհանգստացնում է ոչ թե գործընթացի տապալումը, այլ ազգակործանին իմպիչմենտ հայտնելու հաջողությունը:

Դրանով դու անվերապահ ապացուցում ես, որ այս գործընթացը սողացող ֆարս է, որի միակ նպատակն իսկապես այն է, ինչին անդրադարձել եմ իմ գրառմամբ (գրառումը՝ https://www.irates.am/hy%C3%AF%C2%BF%C2%BD%C3.../1746453782 ):

Այժմ ավելի քան համոզված եմ, որ այս հոգեխանգարված պատուհասին անվստահություն հայտնելու ավատյուրան միանշանակ տապալվելու է և չեն արդարանալու այս աճպարարության վրա ձեռքերը տաքացնող ՏԵՐԵՐԻ նենգ ակնկալիքները։

Նաև, որպես լուսահոգի հայրիկիդ հետ ՀՀ ԳԽ-ում նախկին գործընկեր, բարեկամաբար խորհրդ եմ տալիս՝ փորձիր չդառնալ ոմանց քաղաքական էգոն բավարարող գործիք և համեստ պահվածք որդեգրել։

Առողջ եղիր։

Ռուբեն ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 1912

Մեկնաբանություններ